Նրանց էլ բաց թողեցին

Նրանց էլ բաց թողեցին
Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից վաղաժամկետ ազատ է արձակվել մարտի 1-ի գործով եւս մեկ քաղբանտարկյալ՝ Ֆելիքս Գեւորգյանը, որը դատապարտվել էր 7 տարի ազատազրկման եւ արդեն իսկ կրել էր պատժի մեկ երրորդը: Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել նաեւ Սանատրուկ Սահակյանը, որն արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդականն էր եւ 2009-ի մարտին ձերբակալվել էր կաշառքի միջնորդ հանդիսանալու համար: Սահակյանն ՕԵԿ անդամ էր, իսկ ավելի վաղ՝ կոմունիստ: Նրան, փաստորեն, մոտ 2 տարի ազատազրկում կրելուց հետո պայմանական վաղաժամկետ ազատ են արձակել: