Լավ է չասեց` այ համբալներ

Լավ է չասեց` այ համբալներ
Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը զայրացել է: Նրա սուրբ ցասման համար հիմք է հանդիսացել «լրատվամիջոցների կողմից օրեր շարունակ շրջանառության մեջ դրված ակնհայտ ուղղորդված տեղեկությունները» սեփական հրաժարականի մասին: Հայաստանում նույնիսկ հերքման տեքստերն արդեն ունեն որոշակի «գողական» ենթատեքստ, պաշտոնատար անձինք ըստ էության արդեն ոչ թե հերքում կամ հաստատում են, այլ դաս են տալիս կամ մուննաթ գալիս իրենց հերքումներում: Այդպիսի մի տեքստ էլ այսօր նախագահականն է ուղարկել լրատվամիջոցներին` Կարեն Կարապետյանի անունից:Սույն գրառման մեջ մասնավորապես ասվում է.  «Ցանկություններն իրականության տեղ ներկայացնելու փորձերն առաջին հերթին վատ վիճակի մեջ են դնում հենց նման անհաջող փորձերի հեղինակներին: Այդ անձանց ցանկանում եմ ընդամենն ասել` շատ մի տխրեք, երբ հասկանաք, թե որքան անիմաստ ժամանակ ու եռանդ եք վատնել, որը կարող էիք ավելի կառուցողական, մեր պետությանն ու ժողովրդին օգտակար գործերի վրա ծախսել»: Սա քաղաքական վերնախավի կարկառուն ներկայացուցչի շփման ձեւն է զանգվածային լրատվամիջոցների հետ: Մնում է շնորհակալություն հայտնել Կարեն Կարապետյանից, որ վերջում չի ավելացրել` էղա՞վ, արա այ համբալներ: