Հանրապետականի 20-ամյակը` Համալիրում

Հանրապետականի 20-ամյակը` Համալիրում
Դեկտեմբերի 28-ին Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է Մարզահամերգային համալիրում մեծ շուքով նշել կուսակցության ստեղծման 20-ամյակը: Ակնհայտ է նաեւ, որ ներկա ՀՀԿ-ականները գրեթե որեւէ կապ չունեն ժամանակին Աշոտ Նավասարդյանի ստեղծած ՀՀԿ-ի հետ: Նախօրեին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ ՀՀԿ գործադիր նիստում քննարկվել են նաեւ այս միջոցառման կազմակերպչական աշխատանքները: Թե որքան գումար կծախսի Հանրապետականն այս միջոցառման համար, դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ ՀՀԿ վերջին համագումարի ավարտին հանրապետականներն ուղիղ 70 հազար դոլարի խորոված ու քյաբաբ էին կերել: