Խաչատուրովը կվերադառնա աշխատանքի

Խաչատուրովը կվերադառնա աշխատանքի
ՊՆ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդի Գրիշա Խաչատուրովը մտադրություն ունի վերադառնալ իր նախկին գործին, այս անգամ ավելի բարձր պաշտոնի՝ բանակային 4-րդ կորպուսի շտաբի պետի: Հիշեցնենք, որ նա նախկինում այդ կորպուսի հրամանատարի տեղակալն էր, սակայն Արարատի զորամասի սկանդալային բացահայտումներից հետո, երբ իր մտերիմներին կալանավորեցին, հոկտեմբերի վերջին հրաժարական տվեց: Ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, մինչեւ թոշակի գնալը հայր Խաչատուրովը փորձում է որդուն համակարգ խցկել, ինչը թեեւ Սեյրան Օհանյան-Վովա Գասպարյան զույգի սրտով չէ, սակայն եթե Խաչատուրովը գործին լուրջ կպնի, անկարող կլինեն խանգարել: