Պրոտոկոլը միայն համերգների ժամանակ

Պրոտոկոլը միայն համերգների ժամանակ
Մեր տեղեկություններով, Պլասիդո Դոմինգոյի համերգի նախօրեին նախագահի արարողակարգի վարչությունը դիմել էր մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ խնդրելով հետ վերադարձնել իրեն տրամադրված տոմսերը, քանի որ պրոտոկոլով այդ տեղերում պետք է այլ անձ նստի: Սույն պաշտոնյան անտրտունջ ետ էր ուղարկել տոմսերը եւ մի քանի շարք այն կողմում նոր տոմսեր ստացել: Այս տեղեկությունը լսելով՝ քաղաքական գործիչներից մեկը նկատեց. «Փաստորեն, Հայաստանում միայն համերգների ժամանակ է պրոտոկոլը պահվում: Մյուս բոլոր պետական կարեւորության հարցերը լուծվում են ընկերական, գեղական, գողական կարգով»: