21-րդ դարի Խաչիկ Ստամբոլցյանները

21-րդ դարի Խաչիկ Ստամբոլցյանները
Վերջին շրջանում բավականին ակտիվացել են, առաջին հայացքից «անշառ» թվացող, էկոլոգիական շարժումները: Ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ վերջիններիս շարքերում կան իրոք գաղափարական եւ իրենց մղումներում ազնիվ մարդիկ: Սակայն այդ կազմակերպությունների շարժիչ ուժերն ու ղեկավարները վաղուց արդեն «ծակված» գրանտակերներն են, որոնց միակ նպատակն է տարբեր ակցիաների կազմակերպման միջոցով հաշվետվություն ներկայացնել դրսից ստացված գումարների համար: Եվ տվյալ պարագայում կապ չունի, թե այդ «էկոլոգիստներն» իրականում ինչ կապ ունեն բնապահպանության հետ:



Նրանցից շատերը գաղափար անգամ չունեն, թե ինչից են բողոքում: Նրանց խնդիրն է միայն բողոքել: Ինչպես դեռ 1988թ. դա անում էր Խաչիկ Ստամբոլցյանը: Ինչպես ասում էր դասականը. «Խաչիկն արեց իր գործը, Խաչիկը կարող է հեռանալ»: Բայց արի ու տես, որ  գրինփիսներին դժվար չէ այդ Խաչիկի փոխարեն ուրիշ խաչիկներ գտնել: Պարզապես նորահայտ խաչիկստամբոլցյաններն իրենք պետք է հասկանան, որ «օղորմածիկի» նման իրենց էլ են օգտագործելու եւ հետո դեն շպրտեն: Ինչպես կասեր մյուս դասականը՝ «Ափսոս են երեխաները»: