Չկա ՀԱԿ-ի նման

Չկա ՀԱԿ-ի նման
«Մոռացեք հերթական ընտրությունների մասին, երկիրը արագ գնում է արտահերթ ընտրությունների»,-լրագրողներին հորդորեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Նրա կարծիքով արտահերթ ընտրությունների անցկացման բոլոր նախադրյալները կան: «Ժողովրդավարության առումով առաջընթաց չկա, քաղբանտարկյալների հարցով իրենց համառ դիրքորոշումը շարունակվում է, տնտեսական գահավիժումն ակնհայտ է»: Մանուկյանն այս ամենին գումարում  է  Wikileaks-ի բացահայտումները՝ հայաստանյան իշխանությունների մասով, նաեւ «ներիշխանական գզվռտոցը»:







«Բեգլարյանի եւ նախարարի հրաժարականների հիմքում փողոցային ռազբորկան էր, բայց տակը լուրջ բան կար»,-նկատում է նա: Եւ այս իշխանությունների միակ այլընտրանք նա համարում է ՀԱԿ-ին: Նրա խոսքով բացի ՀԱԿ-ից մյուս քաղաքական ուժերին չեն հետաքրքրում Հայաստանի դեմ «ծառացած մարտահրավերները»: Մանուկյանի կարծիքով ՀՅԴ-ն երկակի խաղ է խաղում, իսկ « Ժառանգություն»-ն էլ չունի այն իշխանական լծակներն ու հնարավորությունները, որոնք ունի ՀՅԴ-ն :