Տեսնես Տարո՞նն ինչ գույն է նախընտրելու

Տեսնես Տարո՞նն ինչ գույն է նախընտրելու
Նախքան հողահատկացումների կամ շինարարության թույլտվություն տրամադրելու մասին փաստաթղթերը համապատասխան բաժին ուղարկելը` նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը սովորություն է ունեցել առանձնաշնորհյալների գործերին դեղին թղթեր կպցնել: Սա նշանակել է, որ ճարտարապետները պետք է առաջին հերթին հենց այդ գործերով զբաղվեին եւ, բնականաբար, դրական լուծում տային հարցին:



Եվ ահա այդ երջանիկներից մեկը, ով բախտ է ունեցել «արժանանալ» դեղին թղթիկի, այժմ հայտնվել է հակառակ ճամբարում, որովհետեւ քաղաքապետի ներկայիս պաշտոնակատար Տարոն Մարգարյանի «մոտից» նրա գործը ճարտարապետական բաժին է հասել մերժված վիճակում: Ըստ նրա` նույն ճակատագրին են արժանացել նաեւ մյուս բոլոր դեղին թղթիկները: Փաստորեն, Տարոնը դեղին գույնը չի սիրում: