Կադրային «փոփոխություններ». Երիցյանին` Դավթյանը, Դավթյանին` Գաբրիելյանը, Գաբրիելյանին` Երիցյանը

Կադրային «փոփոխություններ». Երիցյանին` Դավթյանը, Դավթյանին` Գաբրիելյանը, Գաբրիելյանին` Երիցյանը
ՀՀ Կառավարությունում կադրային ինտենսիվ «փոփոխությունները» շարունակվում են: Աշխատանքից ազատվելու է Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, իսկ նրա փոխարեն նշանակվելու է Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Վերջինիս նախարարի պաշտոնում այսուհետ փոխարինելու է ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը: Ներսես Երիցյանի ապագա պաշտոնավարման մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն ըստ ամենայնի, նա կամ կնշանակվի Սերժ Սարգսյանի խորհրդական, կամ կփոխարինի Վաչե Գաբրիելյանին: Այս տեղաշարժերի արդյունքում ըստ էության տեղի է ունենում մաքուր ցիրկուլյացիա` փոփոխությունների իմիտացիայի տեսքով: