Ճակատագիրն ու կարգավիճակը` զրո ու վեցնոց

Ճակատագիրն ու կարգավիճակը` զրո ու վեցնոց
Երեկ «Ֆեյսբուքը» լի էր ՀՌԱՀ-ի եւ Գրիգոր Ամալյանի հասցեին «քաղցր» խոսքերով: Մարդիկ սրճարաններում, հեռուստացույցների ու համակարգիչների առաջ տեղեկանալով, որ հերթական անգամ «Ա1+»-ը եթեր դուրս գալու հնարավորություն չի ստացել, չէին թաքցնում իրենց վրդովմունքը: Բայց ամենից դիպուկ բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանն էր, որ Ամալյանի 0-ով նկարի տակ գրել էր. «Էդ իրա լուսանկարը չի, էդ իրան էս սիրուն աշխարհից բաժին ընկած ճակատագիրն ա՝ մի հատ զրո...»: Իսկ մեր լրագրողներից մեկն էլ ավելացրեց` կողքինն էլ սոցիալական կարգավիճակը` վեցնոց: