Ամուսնուն ուղարկել է ապրելու շան տնակում

Ամուսնուն ուղարկել է ապրելու շան տնակում
48-ամյա ռումինացի Վլադ Պոպեսկուն դատի է տվել կնոջը, որը վռնդել է նրան տնից: Վլադն արդեն երկար ժամանակ է` ապրում է ընտանիքի շան բնում: Մի օր, երբ ռումինացին կրկին հարբած է վերադարձել, կինը նրան արգելել է տուն մտնել եւ առաջարկել է բնակվել շան հետ: Վլադը հայցադիմումի մեջ գրել է, որ ինքը նույնիսկ ընդարձակել է իր ժամանակավոր կացարանը` շան բույնը, եւ հաստացրել է պատերը, սակայն դա չի պաշտպանում գիշերվա սառնամանիքից: Նրա 43-ամյա կինը` Մարիան, արգելել է ամուսնուն տուն վերադառնալ, քանի դեռ նա աշխատանք չի գտել: