ԲՀԿ-ն այսօր կլքի՞ իշխանական կոալիցիան

ԲՀԿ-ն այսօր կլքի՞ իշխանական կոալիցիան
Մեզ հասած տեղեկություններով՝ այսօր առավոտյան նախագահականում հանդիպելու են Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Այդ հանդիպման ժամանակ էլ թերեւս կհստակեցվեն կադրային հնարավոր փոփոխությունները ու կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալ-չգալու հարցը: Նշենք, որ երեկ համառ լուրեր էին պտտվում, թե ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից, սակայն ԱԺ ԲՀԿ խմբակցությունում այդ լուրերը հերքեցին: Կան նաեւ տեղեկություններ, որ ԲՀԿ-ն նահանջել է կոալիցիան լքելու իր որոշումից: Այս կոնտեքստում հետաքրքիր է, որ մինչեւ շատ ուշ գիշեր ԲՀԿ վերնախավը ժողով էր անում, ու կուսակցության ներկայանալի դեմքերից որեւէ մեկը հասանելի չէր: Ներքին աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն, այնուամենայնիվ, հավանականությունը, որ «Բարգավաճ Հայաստանը» կլքի կոալիցիան, շատ մեծ է: