Առաջին գծում կանայք էին

Առաջին գծում կանայք էին
Երեկ Երեւանում, Մարտունի, Մասիս, Ապարան քաղաքներում Հայ ազգային կոնգրեսը բողոքի ցույց է արել եւ կրկին պահանջել քաղբանտարկյալների ազատ արձակում: Մայրաքաղաքում ակցիան անցկացվել է գլխավոր դատախազության շենքի դիմաց: Առաջին գծում դարձյալ ՀԱԿ-ի ակտիվիստ կանայք էին, որոնք վանկարկումներով պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Տղամարդիկ ջենթլմենաբար պայքարի ճակատը կանանց էին զիջել, մի փոքր հետեւում կանգնած ծխում ու զրուցում էին:  Տեղում քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով ստորագրահավաք էր անցկացվում: Հավաքին ներկա էին նաեւ մի քանի նախկին քաղբանտարկյալներ: