Կարեն Կարապետյանը հանդիսավոր երդվեց

Կարեն Կարապետյանը հանդիսավոր երդվեց
Կարեն Կարապետյանը այսօր հանդիսավոր երդվեց՝ պաշտոնապես ստանձնելով  Երեւանի քաղաքապետի պարտականությունները: Արարողությանը ներկա է  եղել  Հայաստանի իշխանական ողջ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի  ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի գլխավորությամբ: Սերժ Սարգսյանը  Կարեն Կարապետյանին շնորհավորել է, ապա գովաբանել: «Հայտնի է, որ պարոն Կարապետյանը լավ կառավարիչ է, հարգանք է վայելում Երեւան քաղաքում, ունի բարոյական լավ նկարագիր: Պարոն Կարպետյան, մաղթում եմ, որպեսզի Դուք արդարացնեք բոլորիս հույսերը եւ հուսախաբ չանեք բոլոր այն մարդկանց, ովքեր որպես կառավարիչ տարբեր բարձր պաշտոններում նախընտրում են հենց Ձեր տեսակը: Իմ ակնկալիքները կապված են առաջին հերթին, Ձեր գործելաոճի հետ»,-ասել է Սերժ Սարգսյանը: