Չորը կտրել, նորը տնկել

Չորը կտրել, նորը տնկել
Իջեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվում են սոճիների հատումներ, եւ դա բնակչության մոտ կասկած է առաջացրել, թե հողահատկացումների համար տեղ են ազատում: Վալանսի եւ Աբովյան փողոցներում, Քանդակների այգուն հարող տարածքում հատվել է 25-30 ծառ: Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնից ժողովրդի մտահոգության առնչությամբ տեղեկացրին, որ հատումները սանիտարական բնույթի են` հատվում են մոտ հիսուն տարեկան, հիվանդությունից չորացող ծառերը, որոնք երկու անգամ ստուգելու արդյունքում ակտավորել է բնապահպանության Տավուշի մարզային տեսչությունը: Մի քանի ծառ էլ դեռ հատվելու է, մի մասը` եկող տարի: Փոխարենը արդեն տնկվել են կեդրա տեսակի 100 եղեւնիներ, եւ այդ թիվը դեռ ավելանալու է: Ավելորդ չէ նշել, որ եղեւնիներն առանձնահատուկ շուք են տալիս Տավուշի մարզկենտրոնին եւ համարվում են Իջեւանի խորհրդանիշը: