Միհրան Պողոսյանը ծեծում է, խաբում է եւ շարունակում է պաշտոնավարել

Միհրան Պողոսյանը ծեծում է, խաբում է եւ շարունակում է պաշտոնավարել
Թեեւ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի պաշտոնազրկման հրամանագրից բավական ժամանակ է անցել, սակայն դրա պատճառ հանդիսացած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը շարունակում է պաշտոնավարել: Հիշեցնենք, որ նա ծեծել էր իր աշխատակիցներից մեկին, եւ Գեւորգ Դանիելյանն ուշացրել էր նրան պատժելու հրամանը: Երեկ մեզ պատմեցին, թե ինչն է առիթ դարձել, որ Դանիելյանը համարձակվել է չկատարել Սերժ Սարգսյանի հրահանգը: Պարզվում է՝ Քեթրինի Միհրանը մտել է նախարարի մոտ եւ խնդրել, որ նա ոչինչ չձեռնարկի, ինքը կփորձի հարցը հարթել: Ապա, չնայած չի կարողացել «հարթել», սակայն նախարարին ասել է, թե՝ ամեն ինչ նորմալ է: Եվ քանի որ Միհրանը համարվում է նախագահի մարդը, Դանիելյանը հավատացել է վերջինիս խոսքին եւ հրաման չի տվել: Փաստորեն, ԴԱՀԿ պետը ոչ միայն մարդ է ծեծել, այլեւ փորձել է խաբել իր վերադասին: