Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Սյունիք

Սերժ Սարգսյանը վաղը կմեկնի Սյունիք
Դեկտեմբերի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային կարճատեւ այցով կմեկնի Սյունիք, որտեղ կմասնակցի Գորիսի սրտաբանական կլինիկայի բացմանը, ապա կլինի Կապանում: Կծանոթանա Գեղիի տարածքում գործող «Լեռ-էքս» ՍՊԸ-ի Հանքասարի պղնձամոլիբդենային հանքավայրի աշխատանքներին: Տեղամասը սկսել է աշխատել այս տարվա դեկտեմբերի 1-ից: Այստեղ աշխատում է 300 մարդ: Նախատեսված է տարեկան 150 հազար տոննա հանքաքար արդյունահանել: Ըստ տեղամասի պատասխանատուների, բացի մոլիբդենից ու պղնձից, այստեղ նաեւ ռենիումի պաշար կա: Ի դեպ, այս հանքը պատկանում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին: