ԱԽՔ-ի մարդն ու աղբի օրենքը

ԱԽՔ-ի մարդն ու աղբի օրենքը
Մի քանի օր առաջ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Աղբահանության եւ սանիտարական մաքրության մասին» օրենքի նախագիծը, եւ հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը դրական եզրակացություն է տվել նախագծին: Նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական պատգամավորները՝ նրանց մեջ նաեւ Գալուստ Սահակյանը, դահլիճից դուրս են եկել ու բարձրաձայն կատակել՝ «ԱԽՔ-ի մարդը դրական է գնահատում աղբի մասին օրենքը»: Ահա այսպիսի կոալիցիոն գործընկերներ: