Կոալիցիան քեֆ է անում. ամբողջ կազմով

Կոալիցիան քեֆ է անում. ամբողջ կազմով
Իշխող կոալիցիայի համար արդեն մեկնարկել են տարեմուտի քեֆերը: Այսօր երեկոյան «Օջախ» ռեստորանում Սերժ Սարգսյանը տարեմուտյան ճոխ սեղանների շուրջ Նոր տարին նշելու է հրավիրել կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին: Հրավիրված են թե ԲՀԿ-ն, թե ՕԵԿ-ը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալ-չգալու կամ Սերժ Սարգսյանին սատարել-չսատարելու հարցին, ապա շաբաթ օրը ՀՀԿ 20-ամյակի միջոցառմանը հնչած հայտարարություններից հետո, մեր ունեցած տեղեկություններով, նոր բան չկա:  ԲՀԿ-ից ասում են, թե դուրս չեն գալիս կոալիցիայից, բայց ընտրությունների առանձին են գնալու, իսկ ՀՀԿ-ականները համոզված են, որ գոնե մինչեւ ամառ կամ աշուն ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գա: