Սերժ Սարգսյանը դո՞ւրս է գալիս ՀՀԿ-ից

Սերժ Սարգսյանը դո՞ւրս է գալիս ՀՀԿ-ից
Հանրապետական կուսակցության 20-ամյա հոբելյանական միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթի վերաբերյալ, իբրեւ քաղաքական ուժի ղեկավարի, մեկնաբանություններ խնդրեցինք «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Զավենի Սարգսյանից, ով մեզ պատասխանեց. «Նախագահի ելույթը ցույց տվեց, որ ինքը դուրս է գալիս Հանրապետականից եւ մտնում «Հանրապետություն» կուսակցություն»: Երբ անակնկալի գալով` պարոն Սարգսյանին խնդրեցինք պարզաբանել, թե՝ ինչպե՞ս, վերջինս առանց մեկնաբանելու պատասխանեց. «Հենց այդպես»: Հանելուկն առաջարկում ենք լուծել ընթերցողներին: