Շատ կարգին քեֆ էր

Շատ կարգին քեֆ էր
Երեկ երեկոյան «Օջախ» ռեստորանում են հավաքվել կոալիցիոն ուժերը՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը՝ Սերժ Սարգսյանի հրավերով միասին նշելու Նոր տարին: Ներկա են եղել կուսակցությունների ղեկավարները՝ Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը, ԱԺ կոալիցիոն խմբակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ կոալիցիոն նախարարները՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ:



Սերժ Սարգսյանը կենացով շնորհակալություն է հայտնել կոալիցիային, նաեւ՝ կոալիցիոն կառավարությանը, մաղթել է, որ իրենց համար 2011-ը հաջողության ու նվաճումների տարի լինի: Կոալիցիոն ուժերը առանձնակի ջանասիրությամբ միասին պարել են՝ ցույց տալու համար, որ կոալիցիայի շարքերը կուռ են ու ճեղքեր չկան: Բոլորը կենացներ են ասել: Կոալիցիոն կուսակցությունների ղեկավարները՝ այդ թվում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, խմել են կոալիցիայի կենացը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չի մասնակցել երեկվա քեֆին, թեեւ տեղեկություններ կան, որ նա արդեն վերադարձել է Երեւան: Չի եղել նաեւ Ռոբերտ Քոչարյանը: «Շատ կարգին քեֆ էր, բոլորն էլ պարել են, նախագան էլ ա պարել»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քեֆին մասնակցած հանրապետականներից մեկը: