Այսօր տեղի կունենա «Աիդա» օպերայի պրեմիերան

Այսօր տեղի կունենա «Աիդա» օպերայի պրեմիերան
Այսօր օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կներկայացվի իտալացի կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերան: Ներկայացումը ֆինանսավորել է «Վիվասել-ՄՏՍ» ընկերությունը, որը 217 միլիոն դրամ է տրամադրել:  «Աիդան» կներկայացվի դեկտեմբերի 23-26-ը` իտալացի բեմադրիչ Մարիո Կորադիի մեկնաբանությամբ: Պրեմիերային կմասնակցեն Վիեննայից հրավիրված սոպրանո Հասմիկ Պապյանը եւ Մյունխենից ժամանած տենոր Գեորգի Օնիանին: Ներկայացման զանգվածային տեսարանների բեմականացմանը մասնակցել է նաեւ ոստիկանական ակադեմիան: