Խառը ամուսնությունները շատ են մտահոգում Սփյուռքի նախարարին

Խառը ամուսնությունները շատ են մտահոգում Սփյուռքի նախարարին
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր մտահոգությունն է հայտնել` կապված խառը ամուսնությունների թվի աճի հետ: Ավելին, նախարարի համար դա եղել է այս տարվա ամենամտահոգող երեւույթներից մեկը: Ինչպես հայտնում է panoraman-ն, Հակոբյանը հայտնել է, որ նախարարությունում ուսումնասիրել են խառը ամուսնությունների արդյունքում ծված երեխաների որակական հատկանիշները, ու այդ մասին գիրք հրատարակել: Այս տարի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի շրջանակում 20-25 տոկոսը հենց խառը ամուսնություններից ծնված երեխաներին են բերելու Հայաստան: