Համառ լուրեր` ԿԳՆ շուրջ

Համառ լուրեր` ԿԳՆ շուրջ
Կադրային փոփոխությունների թեման մեր հասարակությանը շատ է դուր եկել. ամեն օր լուրեր են շրջանառվում, թե այսինչ պաշտոնյային են հանել, մյուսին` նշանակել: Այս առումով ամենից գայթակղիչ պաշտոնը կրթության եւ գիտության նախարարինն է, որին հանելու մասին լուրերը հատկապես ակտիվորեն են շրջանառվում: Նրա փոխարեն մեկ նշանակում են բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանին, մեկ՝ այն հանձնվում է ԲՀԿ-ին, եւ քանի որ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ կանանց ավելի մեծ տեղ է հատկացվելու, իսկ ԲՀԿ-ում ամենահարմար թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է՝ ուրեմն նրան:



Մեզ հասած տեղեկություններով, այս լուրերի շրջանառման պատճառներից մեկն էլ այն է, որ ՀՀԿ հնաբնակները Արմեն Աշոտյանի նկատմամբ բացասական վերաբերմունք ունեն եւ մասամբ նաեւ իրենք են տարածում այս տեղեկությունները: Գուցե մտածում են, որ այնքան ասեն, մինչեւ իրականություն դառնա: Նշենք նաեւ, որ այս փոփոխությունը մեծ ուրախությամբ կընդունեն նաեւ ԿԳ նախարարությունում, որտեղ ընդհանրապես նախարարներին եւ հատկապես Աշոտյանին չեն սիրում: