Կրկին Գալուստի, աղբի եւ ԱԽՔ-ի մարդու մասին

Կրկին Գալուստի, աղբի եւ ԱԽՔ-ի մարդու մասին
Նախօրեին մենք լուր էինք տպագրել, որտեղ պատմել էինք, թե ինչպես են հանրապետականները ծաղրում ՕԵԿ-ականներին: Մասնավորապես, «Աղբի մասին» օրենքի քննարկումից հետո ՀՀԿ անդամները, նրանց թվում նաեւ Գալուստ Սահակյանը, դուրս գալով գլխադասային հանձնաժողովի նիստից, որը վարել է Հովհաննես Մարգարյանը, ասել էին. «Դե, իհարկե, ԱԽՔ-ի մարդը պետք է «Աղբի մասին» օրենքն առաջ տանի»:



Լուրը տպագրվելու օրը պրն Սահակյանը չէր զլացել եւ պատասխանել էր մեզ: Նա գրել է. ««Հրապարակ» թերթի առաջաբանում տեղ գտած իմ անվանն առնչվող հրապարակման հետ կապված պարզաբանում եմ. իմ ողջ քաղաքական գործունեության ընթացքում որեւէ անգամ հնարավոր չէ արձանագրել որեւէ դեպք, որ բամբասանքներով զբաղվեմ: Միշտ խոսքս ասում եմ հստակ, դեմառդեմ: Փորձել են կեղտոտ տրամաբանությամբ ինչ-որ խնդիրներ լուծել»: Իսկ ո՞վ է ասել, որ Գալուստ Սահակյանը բամբասել է. նա շատ բարձր եւ մի քանի հոգու ներկայությամբ իր կարծիքն է հայտնել, ինչն էլ մենք ներկայացրել ենք թերթում: