Այսօր նախագահը Նոր տարին նշում է գործարարների հետ

Այսօր նախագահը Նոր տարին նշում է գործարարների հետ
Այսօր, ժամը 16-ին Սերժ Սարգսյանը նախագահական է հրավիրել գործարարների՝ միասին նշելու Նոր տարին: Որոշ գործարարներ մեզ հետ զրույցում ասացին, որ իրենց գործունեության ու խնդիրների հետ կապված՝ բազմաթիվ հարցեր ունեն նախագահին, բայց չգիտեն՝ իրենց հերթ կհասնի, որ այդ մասին խոսեն, թե՝ ոչ: Ի դեպ, տարեվերջին նախագահն ամանորյա հրավերքներ է անում տարբեր մասնագիտությունների եւ խավերի համար: Որպես կանոն, այդ հանդիսություններին ընդդիմադիր հայացքներ ունեցող անձինք ու խմբերը չեն հրավիրվում: Հավանաբար ենթադրում են, որ հրավիրյալները կարող են տհաճ բաներ ասել նախագահին եւ ամանորյա տրամադրությունը փչացնել: