Նժդեհի հոբելյանն ու հանրապետականները

Նժդեհի հոբելյանն ու հանրապետականները
Հունվարի 1-ին լրացավ  Գարեգին Նժդեհի ծծնդյան 125 ամյակը:  Նժդեհյան վեհ գաղափարներով տոգորված ու տեղի-անտեղի Նժդեհից մեջբերում անող  հանրապետական պաշտոնյաները խումհարի մեջ լինելու հետեւանքով մոռացան հոբելյանի մասին: Իրենց հարգանքի տուրքը զորավարին մատուցեցին կապանցի երկրապահ Արթուր Սահակյանը, հանրապետականներ` Կապանի «Ճանշին» ձեռնարկության տնօրեն Արարատ Կարապետյանը և Կապանի պետական բժշկական քոլեջի տնօրեն Ռոմիկ Սարգսյանը: Վերջինիս խոսքով, ինքը իր զավակաների հետ արդեն մի քանի տարի է, ինչ նոր տարվա առաջին ժամերին ևեթ այցելում է հուշահամալիր:



Նժդեհին հիշողները մեզ հետ ունեցած զրույցում նշեցին, որ տարին նոր է սկսվում, ու նրանք համոզված են, որ տարվա ընթացքում միջոցառումներ կկազմակերպվեն Գ.Նժդեհի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ: Անցած տարի դեկտեմբերի 21-ին Գ. Նժդեհի մահվան 55-րդ տարելիցն էր: Հիշատակի ցերեկույթ էր կազմակերպել «Հայոց արծիվներ» ՀԿ-ի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը: Վերջինս անձամբ էր մայրաքաղաքից հասել Կապան ու նախաձեռնել: Որոշ տեղեկությունների համաձայն, փոխնախարարի այդ քայլը դրվատանքի է արժանացել  Սերժ Սարգսյանի կողմից: