Մահացել է Անահիտ Բայանդուրը

Մահացել է Անահիտ Բայանդուրը
Այսօր` հունվարի 7-ի առավոտյան, վախճանվել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Հայաստանի կոմիտեի համակարգող, թարգմանիչ Անահիտ Բայանդուրը: Անահիտ Բայանդուրին հասարակությունը ճանաչում էր որպես քաղաքացիական բարձր գիտակցությամբ իսկական մտավորականի, իրավապաշտպանի: Ղարաբաղյան շարժման տարիներին Բայանդուրը Մոսկվայում համակարգել է Շարժման արտաքին կապերը, այնուհետեւ ընտրվել  Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: Նա Ուլոֆ Պալմեի անվան խաղաղության մրցանակի դափնեկիր էր, 1967-ին, տարվա լավագույն թարգմանության համար, արժանացել էր «Դրուժբա նարոդով» ամսագրի մրցանակին Հրանտ Մաթևոսյանի պատմվածքների թարգմանության համար: Նրա շնորհիվ են ռուսերեն թարգմանվել այնպիսի հայ գրողների բազմաթիվ ստեղծագործություններ, ինչպիսիք են Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Ստեփան Զորյանը, Հրաչյա Քոչարը, Գուրգեն Մահարին, Աղասի Այվազյանը...