Հրաժեշտ Օհան Դուրյանին

Հրաժեշտ Օհան Դուրյանին
Երեկ հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց իր տաղանդավոր զավակներից մեկին՝ դիրիժոր Օհան Դուրյանին: Նրա հուղարկավորության արարողությունը յուրօրինակ բողոքի ակցիայի է վերածվել, եւ պատահական չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը չի գնացել ցավակցելու: Երեկ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «ՀՀ նախագահի անունից Օհան Դուրյանի մահվան կապակցությամբ ուղարկվել է ծաղկեպսակ»: Նշենք, որ աշխարհահռչակ կոմպոզիտորի, դիրիժորի թաղման արարողությանը մասնակցել է հանրապետության առաջին տիկինը՝ Ռիտա Սարգսյանը: