Հունվարի 30-ին նորից ընտրություններ

Հունվարի 30-ին նորից ընտրություններ
Հունվարի 30-ին Տավուշի մարզի  Սարիգյուղ եւ Լուսահովիտ համայնքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ: Լուսահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել են երկու թեկնածուներ` գործող գյուղապետ Արայիկ Սարհատյանը եւ նախկինում համայնքապետ աշխատած, ներկայումս գործազուրկ Վոլոդյա Սարհատյանը: Երկուսն էլ`  Հանրապետական կուսակցությունից: Սարիգյուղում գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Կոմիտաս Էլլարյանի հետ մրցակցելու է անկուսակցական Գագիկ Մադաթյանը: