Կադիլակը կշարունակի պաշտոնավարել

Կադիլակը կշարունակի պաշտոնավարել
Երեկ մամուլում լուրեր կային, թե Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը (Կադիլակ Սերոժ) աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Մենք ճշտեցինք, որ նման դիմում գոյություն չունի: Ավելին, քաղաքապետը թաղապետերից մի քանիսի ներկայությամբ ջերմ ողջունելով Ս.Հովհաննիսյանին, հասկացրել է, որ, պատրաստվում է շարունակել աշխատանքը նրա հետ:  Այնպես որ ոչ բոլոր մականունավորներն են պաշտոնազրկվում: