Կառուցվածքային փոփոխություններ ԲՀԿ տարածքային կառույցներում

Կառուցվածքային փոփոխություններ ԲՀԿ տարածքային կառույցներում
Մինչ փետրվարի 12-ին կայանալիք ԲՀԿ համագումարը, կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունենում կուսակցության տարածքային  կազմակերպություններում: Կապանի կազմակերպությունում մոտ մեկ տարի է, չեն կարողանում նախագահ ընտրել: Վերջերս կուսակցության կանանց տարածքային խորհրդի նախագահ է դարձել Գյուղակադեմիայի Կապանի մասնաճյուղի տնօրեն Նարինե Մովսիսյանը:



Որոշ տեղեկությունների համաձայն՝ նա էլ դառնալու է ԲՀԿ առաջնորդը Կապանում: Նա ժամանակին համակարգում էր Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության աշխատանքները Սյունիքում: Հիմա էլ Մովսիսյանը ջերմ հարաբերություններ ունի «կամանդույուշչիի» հետ: Ավելացնենք, որ ԲՀԿ շարքերը համալրել է նաեւ Կապանի անձնագրայինի նախկին պետ Ռազմելա Դանիելյանը: