Նախարարների հանդիպման օրը ճշտվել է

Նախարարների հանդիպման օրը ճշտվել է
Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի արտգործ նախարարների հանդիպումը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում հունվարի 24-ին, այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը: «ՌԴ նախարարի նախաձեռնած հանդիպումը տեղի կունենա հունվարի 24-ին Մոսկվայում»,- ասել է ՀՀ արտգործնախարարը: Հնարավոր է, որ հաջորդ ամսվա սկզբին տեղի ունենա հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ», - ավելացրել է նա: