Ներքնազգեստը ուսման վարձի դիմաց

Ներքնազգեստը ուսման վարձի դիմաց
Սինգապուրցի 19-ամյա ուսանողուհին իր ուսման վարձը հայթայթելու նպատակով փող վաստակելու հետաքրքիր տարբերակ է ընտրել: Նա համացանցի միջոցով վաճառել է իր ներքնազգեստները, որոնք կրել է առնվազն տասներկու ժամ: Վիրտուալ տիրույթում Ֆելիսիա անունով հանդես եկող աղջիկը ոչ միայն ներքնազգեստ է վաճառել, այլեւ իր ակտիվ հաճախորդներին առաջարկել է էրոտիկ վիդեո ձեռք բերել, որտեղ պատկերված է, թե Ֆելիսիան ինչպես է իր վրայից հանում վաճառվող ապրանքը:



Ուսանողուհին հետաքրքրել է լրագրողներին, սակայն նա  հրաժարվել է որեւէ հարցազրույցից` պատճառաբանելով, որ ցանկանում է իր իրական անունը գաղտնի պահել: Ֆելիսիան չի ուզում, որ հարազատներն ու ընկերներն իմանան, թե նա ինչպես է վաստակել ուսման վարձը: