Ում քվոտայով է նշանակվել նոր գյուղնախարարը

Ում քվոտայով է նշանակվել նոր գյուղնախարարը
Կոալիցիայի շրջանակում ՕԵԿ-ին տրված գյուղատնտեսության նախարարության նոր ղեկավարի անունը, մինչեւ Սերժ Սարգսյանի հրաման տալը, նույնքան անհայտ է եղել Արթուր Բաղդասարյանին, որքան շարքային քաղաքացիներին: Մեր տեղեկություններով՝ Բաղդասարյանը միայն Սարգսյանի հրամանագրի հրապարակումից հետո  է իմացել Գերասիմ Ալավերդյանին փոխարինող Սերգո Կարապետյանի անուն-ազգանունը: Նա ընդամենը նշանակումից մի քանի օր առաջ էր ՕԵԿ-ին անդամագրվել:



Մեզ հասած լուրերով, նա հակված է եղել այլ անձի նշանակել, սակայն թեկնածուն ընտրվել է ոչ թե ՕԵԿ-ում, այլ բոլորովին ուրիշ վայրում: Թերեւս շատ խորհրդանշական է, որ հրամանագիրը հրապարակելիս Հ2 հեռուստաալիքը Սերգո Կարապետյանի կենսագրության հետ ցուցադրել է ՕԵԿ անդամ, տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի լուսանկարը, որին Արթուր Բաղդասարյանն առաջարկում էր այդ պաշտոնում: