Անցած տարի Լոռու մարզում

Անցած տարի Լոռու մարզում
Անցած տարվա ընթացքում Լոռու մարզում տեղի են ունեցել 359 արտակարգ դեպքեր ու պատահարներ: Տուժել է 51 մարդ, որոնցից զոհվել է 12-ը: 2010-ին մարզում գրանցվել են 321 հրդեհի դեպքեր, որից զոհվել է 3 մարդ (գ. Լերմոնտովո, գ. Գուգարք, գ. Շահումյան), վիրավորվել` 7-ը: Տարերային բնույթի պատահարները 103-ն են, որոնցից 62-ը՝ երկրաշարժ,  8-ը՝ գետի ջրի մակարդակի բարձրացում, 5-ը՝ սողանք, 5-ը՝  փլուզում, 8-ը՝ կարկուտ, 3-ը՝  հորդառատ անձրեւ եւ սելավ:



Նյութական վնասը կազմել է 913.481.600 դրամ (2009թ.՝ 1.153.704.939 դրամ): Գրանցվել է սոցիալ-կենցաղային եւ այլ բնույթի 208 արտակարգ դեպք, որոնցից մարմնական վնասվածքներ է ստացել եւ թունավորվել 234 մարդ: Նրանցից զոհվել է 52-ը: Շտապ բուժօգնության կանչերի թիվը 2010-ին կազմել է 25 հազար 103, որոնց դեպքում հիվանդանոց է տեղափոխել 3 հազար 992 մարդ: Նրանցից 324-ը մահացել է: