Վանաձորում դանակահարել են Երեւանի միանգամից 3 բնակիչների

Վանաձորում դանակահարել են Երեւանի միանգամից 3 բնակիչների
Հունվարի 15-ին, ժամը 23։00-ի սահմաններում դանակահարություն է տեղի ունեցել Վանաձորի «Նավ» ռեստորանում, դանակահարել են Երևանի միանգամից  3 բնակիչերի։ Ինչպես տեղեկացանք Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրի հերթապահ մասից, ժամը 23։00-ին հիվանդանոց են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ` Տիգրան Սարգիսի Եղիազարյանը` կրծքավանդակի և որովայնի խոռոչի ծակած- կտրած վերքով, 1988 թվականին ծնված Արթուր Արմենի Բուլղադարյանին, որի մոտ եղել է որովանի խոռոչի ծակած-կտրած թափանցող վերք, ներքին օրգանների վնասում և ներքին արյունահոսություն, ինչպես նաև 1987թ. ծնված Վահրամ Սամսոնի Ավագյանին, որն ստացել է ձախ ազդրի ծակած-կտրած վերք, միևնույն ժամանակ ներքին արյունահոսություն։



Տիգրան Եղիազարյանը և Արթուր Բուլղադարյանը մինչ այս պահը գտնվում են Վանաձորի թիվ մեկ հիվանդանոցային համալիրում, իսկ Վահրամ Ավագյանը ստանալով առաջին բուժօգնություն, նույն օրը դուրս է գրվել հիվանդանոցից։



«Նավ» ռեստորանի պահակը մեզ հետ զույցում ասաց, որ երբ նա պահակակետում նստած է եղել, հանկարծ ժամանաել են ոստիկանները ու Շտապօգնությունը ։ Մեր այն ճշտող հարցին, թե հաստատ է դանակահարությունը եղել ռեստորանի սրահում, պահակը պատասանեեց.  «Հա, հենց զալում էլ եղելա, հետո շտապն էլ էր էդ մարդկանց ներսից հանում»։ Ի դեպ նաև նշենք, որ երեկ, երբ մենք լուսանկարում էնք ռեստորանը, ժամը 22։00-ին այն արդեն փակեցին, իսկ դանակահարության օրը 23։00-ին նա դեռևս բաց է եղել։ Հիշեցնենք նաև, որ նույն «Նավ» ռեստորանի տարածքոմ հերթական աղմկոտ սպանոթյունն էր գրանցվել նոյեմերի 16-ին։



ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Մհեր Հարությունյանի պատմածով, հունվարի 15-ին, ժամը 22։30-ի սահմաններում Երեւան քաղաքի բնակիչները հյուրընկալվել են գործով դեռեւս չպարզված երեք տեղացի բնակիչների, եւ սեղանի շուրջ տեղացիների ու երեւանցիների միջեւ վիճաբանություն է առաջացել, տեղացիներից դեռեւս չպարզված անձը սուր ծակող գործիքով հարվածներ է հասցրել Ավագյանին, Եղիազարյանին եւ Բաղդասարյանին ու պատճառել ծանր մարմնական վնասվածքներ։ Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն` հանցագործին հայտնաբերելու համար։ Քննիչը նաեւ տեղեկացրեց. «Վանաձորցիներից մեկը եւ Արթուր Բուլղադարյանը եղել են բանակային ընկերներ, այս պահին Արթուրը չի կարողանում ցուցմունք տալ»։