Սպասվում է Սյունիքի եւ Արարատի մարզպետների փոփոխություն

Սպասվում է Սյունիքի եւ Արարատի մարզպետների փոփոխություն
Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում սպասվում է Սյունիքի եւ Արարատի մարզպետների փոփոխություն: Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն այս առիթով ասել  է, որ ամեն պաշտոնյա նշանակման պահից պետք է պատրաստ լինի նաեւ ազատման հրամանին, սակայն լուրջ չի համարել տարածված խոսակցությունները: Սյունիքի մարզպետի հավանական թեկնածուներից է սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Խաչիկ Ասրյանը, որն ասաց, որ իրեն նման առաջարկություն չի արվել: «Ես շարունակում եմ իմ գործառույթները`  նպաստելով առողջ ապրելակերպին ու սպորտի զարգացման ծրագրերին»,- ասել է երիտասարդ նժդեհականը: