Քաղաքապետարանը ՏՀԿ վարչության նոր պետ ունի

Քաղաքապետարանը ՏՀԿ վարչության նոր պետ ունի
Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցող կադրային փոփոխությունների շարքում աշխատանքից ազատվել է տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Անժելա Մարտիրոսյանը: Չնայած շրջանառվող տարբեր լուրերին, մեզ հաջողվեց ճշտել, որ նա աշխատանքից հեռացել է սեփական դիմումի համաձայն: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է լրատվական դաշտում անհայտ ոմն Արթուր Գեւորգյան, որը մինչ այդ աշխատել է Հանրային հեռուստատեսությունում: