Մարտի են գնում երիտասարդները

Մարտի են գնում երիտասարդները
Պարզվում է՝ Տիգրան  Սարգսյանի  համար մտավարժանքները դարձել են  ոչ միայն կենսակերպ, այլեւ ոլորտի կառավարման լուրջ մեթոդ:  Նա հրահանգել է բոլոր նախարարներին հանդես գալ ասուլիսներով եւ ներկայացնել այս տարվա ծրագրերը: Չնայած  տարեվերջյան ասուլիսների  ժամանակ նրանք ներկայացրել են նաեւ հետագա ծրագրերը: Վարչապետի  հրահանգն առաջինը ի գիտություն են ընդունել երիտասարդ ղեկավարները: Ինչպես միշտ, Արմեն Աշոտյանը չի կորցրել առաջինը լինելու հնարավորությունը եւ երեկ ասուլիս է տվել ու շարադրել, թե ինչ ծրագրեր ունեն այս տարի: Երեկ անդրանիկ ասուլիսն է հրավիրել նաեւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: