Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի

Արդարադատության նախարարը նոր տեղակալ ունի
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Նիկոլայ Առուստամյանը ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից` իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Օրբելյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից: