Նոտարական «փորձաքննություն»

Ասենք, Հայաստանում գործող յուրաքանչյուր նոտար ամսական հազար դոլար է մշտապես տվել իր վերադասին, սա էլ ինչ-որ բաժին հասցրել է վերեւներին: Հրայր Թովմասյանի նշանակվելուց հետո ոմանք կասկածել են՝ արժե՞ արդյոք այս ավանդույթը շարունակել: Սակայն որոշ հին գայլեր որոշել են, որ հարկավոր է ոչ միայն շարունակել, այլեւ գումարի բաժինը մեծացնել` նոր նախարար է, փողի կարիք կունենա: Մեր տեղեկություններով, այս օրերին այդ գումարի հավաքագրման պրոցեսն է ընթանում, եւ ոմանք ուշիուշով հետեւում են, թե ինչպես է դրան վերաբերվելու նախարարը, որի մասին շատերն ասում են, որ անկաշառ է եւ փող աշխատելու խնդիր չունի:
Կարծիքներ