Ինչու Արմեն Հարությունյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից

Ինչու Արմեն Հարությունյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը թեեւ մշակվում էր արդարադատության նախարարությունում, սակայն առաջարկներ էր ներկայացրել նաեւ ՄԻՊ Արմեն Հարությունյանը: Դրանց մեջ մի կետ է եղել, որն օմբուդսմենի համար պետք է օրենքով ամրագրեր պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո «համարժեք պաշտոնի» անցնելու իրավունք, որն ըստ մասնագետների՝ կարող էր լինել միայն Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը:



Ընդ որում, քանի որ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը համընկնում էր Արմեն Հարությունյանի՝ օմբուդսմենի պաշտոնում երկրորդ ժամկետի հետ, ուստի պարզ էր, որ դրանով Հարությունյանն իր համար տեղ է ապահովում, եւ այդ կետը հանել էին նախագծից: Հավանաբար, այս փոփոխությունից հետո էլ Ա. Հարությունյանը որոշել է հրաժարվել ՄԻՊ պաշտոնից եւ ՄԱԿ-ի համակարգում ցմահ ու տաքուկ տեղ գտնել իր համար: