Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությունը նոր ղեկավար ունի՝ Էդվարդ Անտինյանը
Իր հերթին Անտինյանը խոստացել է հնարավոր ամեն ինչ անել կուսակցության զարգացման եւ բարգավաճման համար: Նա նաեւ խոստացել է 1,5 ամսվա ընթացքում պատրաստել ՀՌԱԿ նախընտրական ծրագիրը: Նա նշել է, որ ՀՌԱԿ-ի նպատակն է իշխանության հասնելն ու իրացնելը: Այդուհանդերձ, ՀՌԱԿ-ը մտադիր չէ միայնակ մասնակցել 2012թ. խորհրդարանական ընտրություններին: Ընտրությունների շեմին կուսակցությունն արտահերթ համագումար կանցկացնի եւ կորոշի, թե որ ուժին է հարում:
Բացի ներքաղաքական հարցերից քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության հարցը: Նրանք անհրաժեշտ են համարել դիմել ՄԱԿ-ի Միջազգային տրիբունալին: Ըստ Հարություն Առաքելյանի, ներկայումս այդ հարցում չկա միացյալ մոտեցում Հայաստանում եւ Սփյուռքում: Նա նաեւ անհրաժեշտ է համարել Հայոց ցեղասպանության հարցի լուծումը մինչեւ Թուրքիայի հետ սահմանի բացումը:
News.am
Կարծիքներ