Վովա Գասպարյանն ընդդեմ Խաչատուրովի

Վովա Գասպարյանն ընդդեմ Խաչատուրովի
Պաշտպանության նախարարության ներսում լուրջ հակասություններ են առաջացել նախարար Սեյրան Օհանյանի թիմի եւ հնաբնակների, մասնավորապես՝ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի կողմնակիցների միջեւ: Չնայած Սեյրան Օհանյանն ամեն ինչ անում է, որ Խաչատուրովին այդ պաշտոնից ազատի, սակայն վերջինիս դիրքերը շատ ամուր են. նա ժամանակին աշխատել է Սերժ Սարգսյանի հետ եւ պաշտպանված է նախագահի հովանավորությամբ:



Եվ նախարարը փորձում է Խաչատուրովին հակակշիռ թիմ ձեւավորել, որի կորիզը Վովա Գասպարյանն է: Ռազմական ոստիկանության նախկին պետ Գասպարյանը մեկ այլ առումով էլ է մերձեցել նախարարին. նա իր ամառանոցի կողքին՝ Կարմիրի ճանապարհին, Սեյրան Օհանյանի համար մի 100 հազար դոլարանոց ամառանոց է կառուցել, որտեղ ամռանը ընտանիքներով հանգստանում են: