«Բարգավաճ Հայաստանին» է միացել Հայաստանի առաջադիմական կուսակցությունը

«Բարգավաճ Հայաստանին» է միացել Հայաստանի առաջադիմական կուսակցությունը
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը որոշել է կազմալուծվել և միանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը։ Ինչպես տեղեկացնում է ԲՀԿ պաշտոնական կայքը, Հայաստանի առաջադիմական կուսակցությունն այսուհետ ԲՀԿ կազմում գործելու որոշումը կայացրել է հունվարի 22–ին կայացած կուսակցության 10-րդ արտահերթ համագումարի ժամանակ։



Համագումարին մասնակցել է նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը ողջունել է ԲՀԿ նոր անդամներին ու կարևորել նման քաղաքական որոշումը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության դռները բաց են բոլոր նրանց առջև, ովքեր պատրաստ են աշխատել ի բարօրություն մեր երկրի, ովքեր ցանկանում են տեսնել մեր երկիրը կայուն, հզոր ու բարգավաճող»,– ասել է Գագիկ Ծառուկյանը։