Սկսվե՜ց...

Սկսվե՜ց...
Թերթերի ու կուսակցությունների ստեղծման ու միավորման գործընթացը սկսված է: Ասել կուզի՝ մտել ենք նախընտրական փուլ: 2 օր առաջ Տիգրան Ուրիխանյանի Հայաստանի առաջադիմական կուսակցությունը միացավ ԲՀԿ-ին: Թե ինչ է տալու ԲՀԿ-ին այս միավորումը՝ հայտնի չէ, այն առանձնապես բարձր հեղինակություն չէր վայելում, եւ նրա ղեկավար Ուրիխանյանը մշտապես փորձել է տեղավորվել որեւէ տաքուկ գրկում: Հունվարի 28-ին իր հիմնադիր համագումարն է անելու «Շրջադարձ» կուսակցությունը, որի նախագահը Սիմոն Ղոնախչյանն է, որի մասին հայտնի է միայն, որ ՀՀԿ վետերաններից է՝ Աշոտ Նավասարդյանի ժամանակներից: