Նոր ուժ, որ ՀՀԿ-ի խարանը կրելու է իր վրա
Անցած ուրբաթ Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել դեռ Աշոտ Նավասարդյանի օրոք կուսակցությանն անդամագրված Սիմոն Ղոնախչյանը, ով պատրաստվում է հունվարի 28-ին նոր՝ «Շրջադարձ» անունով կուսակցության հիմնադիր համագումար հրավիրել: Ի դեպ՝ նա չի բացառում, որ դրանք կարող են լինել հանրապետականներ: Սիմոն Ղոնախչյանը մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարության ֆինանսատնտեսական վարչության պետն էր, այնուհետ՝ պետռեզերվների պետի տեղակալը: Երկու օր առաջ նա հեռացել է վերջին պաշտոնից:
- Պարոն Ղոնախչյան, ինչո՞ւ լքեցիք Հանրապետականը:
- Նախ, ես իմ համախոհների հետ միասին նոր նախաձեռնություն եմ սկսում, նոր կուսակցություն, բնականաբար՝ ես չէի կարող լինել նաեւ Հանրապետական կուսակցության անդամ: Երկրորդ՝ ես անդամագրվել եմ ՀՀԿ-ին 1991 թ.-ին, երբ կուսակցությունն ընդդիմադիր էր: Այսինքն՝ հնաբնակներից եմ: 1995-ին դուրս եմ եկել կուսակցությունից, երբ կուսակցությունը դարձավ իշխանական ՀՀՇ-ի կողմից նախաձեռնված «Հանրապետություն» բլոկի անդամ: Երկրորդ անգամ անդամագրվել եմ կուսակցությանը 2006-ին: Այս անգամ խնդիրն այն է, որ այն ծրագրերը, այն գաղափարները, որ ունեի ես եւ իմ համախոհները, իսկ ես Աշոտ Նավասարդյանի օրոք եմ անդամագրվել կուսակցությանը, եղել եմ ընտրյալ խորհրդի անդամ, այնքան էլ կապ չունեն ներկա Հանրապետականի հետ:
- Ձեր դուրս գալը ՀՀԿ-ից նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն նահանջել է իր գաղափարներից, իր սկզբունքներից: Ի՞նչը Ձեզ կոնկրետ դուր չի եկել Հանրապետականում:
- Ինձ դուր չի եկել այն ամենը, ինչը դուր չի գալիս հիմա մեր ժողովրդին: Այդ կուսակցությունում այլեւս հնարավոր չէ քաղաքական գաղափարներն առաջ մղել, չկա հարթակ դրա համար: ՀՀԿ-ն բազմահազար եւ շատ ծանր պահպանողական կուսակցություն է եւ հարթակ չի քաղաքական, գաղափարական բանավեճի, քննարկումների համար: Այդ կուսակցության մեջ կան մարդիկ, ովքեր իսկապես այդ գաղափարախոսության կրողները չեն, եւ դա ինձ իսկապես մտահոգում է:
- Այսինքն՝ Դուք այլեւս անհնա՞ր եք համարում ՀՀԿ գաղափարախոսությունը կրողների ներկայությունն այդ կուսակցությունում:
- Այն Հանրապետական կուսակցությունը, որը ես պատկերացրել եմ 91-ին անդամակցելիս, այդպիսի գաղափարախոսության կրողներ շատ քիչ են մնացել այդ կուսակցությունում:
- Իսկ ովքե՞ր են Հանրապետականից Ձեզ միանալու: Կա՞ն ՀՀԿ-ականներ, որ Ձեզ են միանալու:
- Այնպիսի հնաբնակ, ինչպիսին ես եմ, այդպիսի անդամներ, ցավոք, չունենք: Այս պահին չունենք, բայց կան մտադրություն ունեցողներ, բայց ես չգիտեմ հետագայում դրանք ինչպես կլինեն:
- Իսկ ովքե՞ր են Ձեզ միանալու մտադրություն ունեցողները:
- Կարծում եմ, հիմա կոռեկտ չէր լինի այդ մասին ասել, որովհետեւ նրանք հիմա շարունակում են կուսակցության անդամ լինել:
- Իսկ ինչո՞վ է Ձեր ստեղծած կուսակցությունը տարբերվելու ներկա Հանրապետականից:
- Ճիշտն ասած՝ սա Հանրապետական կուսակցության ընդօրինակումը չի, բայց ինքը ՀՀԿ-ի խարանը կրելու է իր վրա, որովհետեւ մեր կուսակցությունն էլ է ազգային գաղափարախոսության հիման վրա:
- Ձեր կուսակցությունն է՞լ է ցեղակրոն:
- Չէ, մենք ցեղակրոն չենք:
- Սա նշանակո՞ւմ է, որ ՀՀԿ-ն պառակտվում է, բաժանվում է մասերի:
- Չէ, ես ներկա ՀՀԿ-ում էնպիսի լուրջ ֆիգուրա չեմ եղել: Սա մի անձի որոշում է՝ իր համախոհների հետ ստեղծելու նոր քաղաքական միավոր, որտեղ իրենց ունեցած հմտությունների եւ փորձի շնորհիվ կկարողանան նոր գաղափարներ, նոր ծրագրեր հասցնել հանրության դատին:
- Ովքե՞ր են կանգնած Ձեր կուսակցության հետեւում: Ասում են, սա հերթական իշխանական պրոյեկտն է:
- Ոմանք տեսնում են էստեղ ընդդիմության ձեռքը, ոմանք՝ իշխանության: Ես, իհարկե, ասում եմ՝ չէ, եւ դա էդպես չի, բայց հավատալու կամ չհավատալու համար, իհարկե, ժամանակ է պետք: Կուսակցության վարքն ու ժամանակը կասեն էդ մասին: ...Հիմա չեմ կարող ապացուցել, որ սա իշխանական պրոյեկտ չէ: Օրինակ Ձեզ ինչ ասեմ, որ հավատաք, որ իշխանական պրոյեկտ չի:
- Օրինակ թվարկեք, թե ինչ քաղաքական գործիչներ են ներառված Ձեր կուսակցության մեջ, կարո՞ղ եք մի քանի անուններ թվարկել:
- Սա մաքուր էջի վրա գրվող նոր քաղաքական ուժ է: Քաղաքական խորհրդի անդամները հայ, սովորական կենցաղի տեր մարդիկ են, որոնք չունեն հարստություն, ածական անուններ, մակդիրներ:
- Ո՞ր դաշտում է գործելու կուսակցությունը:
- Միանշանակ՝ ընդդիմադիր դաշտում:
- Իսկ ինչո՞ւ է ՀՀԿ-ից անջատված կուսակցությունը գործում ընդդիմադիր դաշտում:
- Որովհետեւ ես շատ բաներում համաձայն չեմ ՀՀԿ-ի ձեւավորած կառավարության քաղաքականությանը:
- Իսկ ՀՀԿ-ի օրենսդիր աշխատանքին կո՞ղմ եք:
- Դրանք մեկ քաղաքական ուղենիշի տարբեր դրսեւորումներ են, ես չեմ առանձնացնում:
- Ֆինանսական աղբյուրները որտեղի՞ց են կուսակցությանը:
- Մեր ֆինանսական աղբյուրները խորհրդի անդամների եւ մեր հնարավորության սահմաններում են: Դրանք շատ չեն:
- Ասում են նաեւ, որ Դուք կուսակցություն եք ձեւավորում, որ հետո միանաք ԲՀԿ-ին, այդպիսով հարվածելով Հանրապետականին:
- Չգիտեմ ոնց պատասխանեմ Ձեզ: Մի մասն ասում է՝ սա իշխանական պրոյեկտ է, մյուս մասը՝ ընդդիմադիր:
- Հիմա Դուք հերքո՞ւմ եք, չե՞ք միանալու ԲՀԿ-ին:
- Ես չեմ ասում՝ հերքում եմ կամ չեմ հերքում: Ես ասում եմ՝ ես նոր քաղաքական դաշտ եմ մտնում, քաղաքական դաշտում ես նորելուկ եմ, նոր ձեւավորվող միավոր եմ, եւ իմ քաղաքական վարքը պայմանավորված է այլ կուսակցությունների, այլ քաղաքական ուժերի վարքով: Ես չեմ կարող հիմա նման հայտարարություն անել եւ ինձ զրկել մանեւրելու հնարավորությունից:
- Այսինքն՝ չեք բացառում, որ կարող է գա այդ օրը եւ միանաք ԲՀԿ-ին:
- Եվ ԲՀԿ-ին, եւ, հաստատակամորեն եմ ասում՝ չեմ բացառում, որ կարող ենք միանալ նաեւ ՀԱԿ-ին:

Կարծիքներ