Ով պիտի տեսագրեր` ով է տեսագրում

Ով պիտի տեսագրեր` ով է տեսագրում
Կառավարության շենքի մոտ երեկ ողջ օրը բողոքի ակցիա էր՝ «Մալաթիա» տոնավաճառի առեւտրականները ոտքով հասել էին Հանրապետության հրապարակ եւ պահանջում էին բացատրել, թե ինչու է ներկրվող ապրանքի մաքսատուրքը մեկ կիլոգրամի դիմաց մոտ երկու անգամ բարձրացվել: Եվ փոխանակ այս ակցիան նկարահաներ եւ ցուցադրեր «Հայլուրը», ինչպես տեսնում եք՝ տեսագրում է այս հաստավիզ ու հաստափոր ոստիկանը: Երեւի իր անձնական արխիվի համար: