Խոզի գրիպը կվերադառնա՞ Հայաստան

Խոզի գրիպը կվերադառնա՞ Հայաստան
Հարեւան Վրաստանում խոզի գրիպով վարակվածության արդեն 70-ից ավելի դեպքեր են արձանագրվել: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի առողջապահության նախարար Անդրիա Ուրուշաձեն: Նա ավելացրել է, որ այս թիվը չպետք է խուճապ առաջացնի երկրում. ամբուլատոր ստուգման ծառայությունն այժմ ավելի հասանելի է դարձել, որի շնորհիվ քաղաքացիները կարող են ժամանակին դիմել եւ կանխարգելել վիրուսի հետագա տարածումը:



Առողջապահության նախարարը նշել է, որ վարակի հաստատման դեպքում բոլոր ծախսերը կտրամադրվեն երկրի պետական բյուջեից: Հնարավոր է, որ H1N1 գրիպի վիրուսը, որ աշխարհում հայտնի է որպես խոզի գրիպ, հարեւան երկրից ներթափանցի Հայաստան: Մեր առողջապահության նախարարությունը, սակայն, խոզի գրիպի հայտնաբերման դեպքի մասին դեռեւս պաշտոնական որեւէ հայտարարություն չի արել, ոչ էլ անգամ զգուշացրել է վիրուսի տարածման հնարավորության մասին: Սա նշանակում է, որ կամ խոզի գրիպը մեզ չի սպառնում, կամ մերոնք, ինչպես միշտ, չեն ցանկանում «ավելորդ խուճապ» առաջացնել երկրում: